«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել
«Ռոսատոմ» պետական կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել տարբեր հզորության միջուկային ռեակտորներ՝ 50-ից մինչև 1000 ՄՎտ: Այս մասին «Ատոմէքսպո-2024» ֆորումի շրջանակներում Սոչիում կայացած մամուլի ասուլիսում ասել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը։