Ադրբեջանցիները կրակել են խաղողի այգում աշխատող արցախցիների ուղղությամբ
Արցախի Մարտունու շրջանի խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս՝ հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Ներքին գործերի նախարարությունից։