Ինչպիսի՞ խաղաղություն կարող է լինել. Բագրատ սրբազանը՝ ԱԳՆ-ի հայտարարության մասին
Անհասկանալի է, թե ինչ խաղաղության պայմանագիր է պատրաստվում ստորագրել Հայաստանը Ադրբեջանի հետ, եթե բանակցություններ որպես այդպիսին չկան, կան միայն Բաքվի պահանջները, լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։