Ռոսսելխոզնադզոր․ Հայաստանից դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանումը կրկնապատկվել է
Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ։ Տեղեկությունը հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանից ՌԴ էր արտահանվել ավելի քան 11 մլն հատ ծաղիկ։