Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼ
Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը երեկ բացականին սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» էր հրապարակել, որի ողջ իմաստն այն է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում Ադրբեջանի դեմ, որի նպատակը նոր տարածքներ գրավելն է ու դա հետագայում ադրբեջանական մխրճված հատվածների հետ փոխանակելը:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: