Ադրբեջանական հերթական կեղծիքը
Թշնամին Արցախի Հանրապետության դեմ պատերազմում ակտիվ կիրառում է նաև մեդիագործիքները: Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, այս դեպքում ավելի բնութագրական կլիներ ասել՝ մեդիատեռորը: Դրանց դրսևորումներից մեկն էլ Արցախի տարբեր գերատեսչությունների անունից բնակչության տարհանման մասին հայտարարություններ տարածելն է: Երեկ, օրինակ, հայտարարության համար օգտագործվել է հենց Հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական ձևաթղթի նմանությամբ պատրաստված կեղծ փաստաթուղթը: