«Քրգործը տեղից չի շարժվում». 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները նստացույց են անում
44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիա են անում։ Պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եկել են` հասկանալու, թե ինչ փուլում է զոհվածների հարազատների նկատմամբ բռնության գործի քննությունը։ Նրանք հանդիպում են պահանջում քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի հետ։