ՆՇԱՁՈՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԻՋԵՑՈՒՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի կողմից առաջ քաշված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը իրականություն դառնա, Հայաստանը տարածքային ամբողջականության հետ կապված խնդիր կունենա. այս մասին հայտնում է «Ազատությունը»՝ հղում կատարելով կառավարության ղեկավարի աշխատակազմին, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք»-ի իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, տրվել է կարճ պատասխան. «Այո»։