ՀՀ ԱԳՆ․ Բաքվի իրական նպատակն է Արցախն էթնիկ զտումների ենթարկել
30 տարի առաջ՝ 1992 թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության՝ իր դաժանությամբ աննախադեպ կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունում: