Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու՝ նրա հայտարարություններին
ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում Է ամերիկյան կողմի հայտարարություններին միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն: