ՀՀ-ում փորձաքննության է ենթարկվել Արցախում զոհված 2718 զինծառայողի մարմին
Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը ողջ պատերազմի ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 27-ից, փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին: Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: