ԴԻՄԱԿՆԵՐԸ ՊԱՏՌՎԱԾ ԵՆ
«Ժողովրդական վարչապետ» Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե «հրաժարվելով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, մենք կվնասենք մեր հեղինակությանը, ինչպես նաև երկրի ողջ տնտեսական անվտանգությանը», նրա թիմի բազմաթիվ անդամների դիմակները, որոնք մինչ այդ ջանում էին օբյեկտիվ թվալ, վերջնականապես պատռվեցին, և պաշտոնյաները՝ պատգամավորների հետ մեկտեղ, հատուկենտ բացառությամբ, նետվեցին ողջ ուժով ձայնակցելու վարչապետին…