«Իր վարած կադրային անհասկանալի և անտրամաբանական քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ժամանակ է ձգում՝ փորձելով կոորդինացնել իր վարչական ռեսուրսը, որովհետև, միաժամանակ, փորձում է նաև արտահերթ ընտրությունների պատրաստվել: Կկարողանա՞ անցկացնել այդ ընտրությունները կամ կհասցնի՞ արդյո՞ք դրան, այլ հարց է: Այս ամենից ելնելով, ես եկել եմ այն եզրակացության, որ ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի արարքներում, առհասարակ, պետք չէ տրամաբանություն փնտրել, այդ թվում նաև՝ նրա վարած կադրային քաղաքականության մեջ նույնպես: Փաշինյանը հիմա ցունգ ցվանգի մեջ է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ խոսելով Հայաստանում օր- օրի քայքայվող տնտեսական համակարգի և դրա թողած հետևանքների մասին։