Իտալացի գործիչները Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ գերիներին
Մի խումբ իտալացի գործիչներ, որոնց շարքում են իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, իտալացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր Կարլո Վերդոնեն, գրող Դաչա Մարաինին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջիովանի Դոնֆրանչեսկոն, իտալահայ դերասան Լաուրա Էֆիկյանը, դիմել են Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել գերության մեջ գտնվող հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Avvenire պարբերականը: