Последние новости

վարկեր

ԲՈՒԿԼԵՏ՝ ՋՐԻ ՓՈԽԱՐԵՆ

2021-07-01 18:57

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) և անձամբ Նիկոլի խոստացած ապագան, ինչպես պարզվեց, լինելու է առանց ոռոգման ջրի։ Վստահաբար կարելի է պնդել, որ այդ ապագայում շատ բան չի լինելու այն ամենից, ինչն անհրաժեշտ է չգիտես ինչի հիման վրա «հպարտ» քաղաքացիների նույնիսկ տարրական գոյատևման համար, չենք խոսում արդեն նրանց բարգավաճման մասին…

  • ՆՄԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԸ ԼՈԿ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԸ

    2020-08-20 20:19

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ հատկացվել է 144,5 մլրդ դրամ, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: «Որից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 միլիարդ դրամ, տնտեսական միջոցառումներով ծախսվել է 17,5 միլիարդ դրամ, 19,9 միլիարդ դրամ տրամադրվել է բանկերին», - հինգշաբթի օրն ասել է նա կառավարության նիստում: Վարչապետը նաև հայտարարել է, որ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ SME BANKING CLUB-Ի «CAUCASUS’19» ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

    2019-05-17 20:04

    SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովում այսօր` մայիսի 17-ին Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրեց ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:

  • ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՂ

    2019-05-08 20:09

    Բանկերը գտել են մեր գրպանը մտնելու ձևը՝ մեր զավակների միջոցով։ Նստած ես քո համար տանը, ինչպես ասում են՝ ոչ մեկին նեղություն չես տալիս, և հանկարծ՝ հեռախոսազանգ. ձեր որդին այսօր պետք է վճարի վարկի տոկոսը։ Ի՞նչ տոկոս, ի՞նչ վարկ։ Անակնկալի եկած ծնողների վիճակը նկարագրելու համար, որոնք մինչ այդ պահը նստած էին իրենց համար ու ոչ մեկին նեղություն չէին տալիս, կարծում ենք, որևէ խոսքեր պետք չեն…

  • ԱՆԿՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

    2019-04-06 18:28

    Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ 2019-2023թթ. «Երկրի գործընկերության շրջանակ» (ԵԳՇ) (Country Partnership Framework - CPF) ծրագիրը՝ 500 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումով, կայուն և ներառող աճին, ինչպես նաև երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

  • ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ կամ ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՂՔԱՏԻՆ ՎԱՐԿԵՐ

    2019-03-19 17:52

    Մարտի 15-ի երեկոյան, երբ ողջ հասարակայնությունը քննարկում էր Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման մանրամասները և ոստիկանության հետ այդ օբյեկտների աշխատողների ընդհարումը, վարչապետն իր ֆեյսբուքյան էջում թողեց հետևյալ գրառումը. «Այսօր Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում:

  • ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍԱՆԱՏՈՐԻԱ ԳՆԱԼ կամ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ԳԻՆԸ

    2019-02-27 20:14

    Օրերս Հայաստանի բանկերի միությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ անցած տարվա մայիսին մեկնարկած ֆիզիկական անձանց բանկային պարտավորությունների ներման գործընթացի արդյունքների ամփոփմամբ, 19 հազար հաճախորդների ներվել է 9,5 մլրդ դրամ՝ վարկային տոկոսների, տույժերի և տուգանքների գծով։