Последние новости

Ներքին քաղաքականություն

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ՝ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

2021-05-03 21:21

Հեղափոխական խոստումներից ոչ մեկը չի կատարվել Օրերս իր ամենամյա ուղերձում ՌԴ նախագահը հիշեցրեց քաղաքական կուսակցություններին պոպուլիզմի կործանարար ուժի մասին։ Պուտինը հնչեցրեց նախազգուշացումը՝ նկատի ունենալով սեպտեմբերի 19-ի Պետդումայի ընտրությունները, սակայն Հայաստանում շատերի մոտ այնհիսի տպավորություն էր, ասես ՌԴ նախագահը խոսում էր 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

  • «ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՄԵՆԻՑ ՑԱԾՐՆ Է»

    2021-04-29 17:53

    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Մեր նպատակը արդյունավետ պայքարն է Նիկոլի և նիկոլականության դեմ»։

  • ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

    2021-04-29 09:23

    Գործող նախագահի կողմնակիցների «Չորրորդ Հանրապետություն» տելեգրամ-ալիքը նախանձելի ակտիվություն է ցուցաբերում Արմեն Սարգսյանի գովազդման գործում։ Այնտեղ կարելի է տեսնել բավական համարձակ պնդումներ վերջինիս նշանակալիության մասին, օրինակ. «Հայաստանի հնարավորությունը Արմեն Սարգսյանն է, որի հետ պատրաստ են խոսել Մոսկվայում, Վաշինգտոնում, Եվրոպայում և արաբական աշխարհում»: Մեղմ ասած՝ կասկածելի պնդում, հատկապես եթե հիշենք Սարգսյանի վերջին այցը Մոսկվա, որի ընթացքում ՀՀ նախագահը ոչ մի հանդիպում չի ունեցել Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։

  • ԱՐՏԱՀԵՐԹ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ

    2021-04-20 09:39

    Ինտելեկտուալներն արդեն եղել են խորհրդարանում Արդարադատության նախարարությունում գրանցված է 91 կուսակցություն, իսկ գրանցման հայտ են ներկայացրել խորհրդարանական արտահերթ մրցավազքի 10-ից ավելի հավանական մասնակիցներ: Նախապատրաստումն ընտրություններին ընթանում է հասարակության աննախադեպ անտարբերության պայմաններում, ժողովրդին այդ ընտրությունները պետք չեն, իսկ իշխանությունը փորձում է արտահերթ քվեարկության միջոցով շրջել հողերի խայտառակ հանձնման, ավելի քան 5 հազար զոհերի, գերիների և անհետ կորածներն էջը։

  • ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՑՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ 0,1 ՏՈԿՈՍՈՎ

    2021-04-15 21:43

    «Համակարգային կոռուպցիա չի եղել, եթե անգամ եղել է»,- այսպես, պատասխանելով ներդրումների մասին հարցին, արտահայտվեց վարչապետ Փաշինյանը ապրիլի 14-ին իր «գալա-համերգի» ժամանակ, որն ուղեկցվում էր ուսապարկերի ծափահարություններով։ Որևէ տրամաբանություն փնտրել կառավարության ղեկավարի խոսքերի մեջ չարժե. նա տասնյակ ու հարյուրավոր անգամներ ապացուցել է, որ մտածում է «Անգետիկը Լուսնի վրա» հեքիաթի կատեգորիաներով…

  • ԳԺԱՆՈՑ

    2021-04-14 20:04

    Այ թե ինչ են անում մոտեցող ընտրությունները... Փաշինյանը բենեֆիս կազմակերպեց իր խորհրդարանում։ Հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, հայ ժողովուրդը ապագա ունի։ Դե, հայտարարելը որն է... Ճղավեց։ Ունե՛նք մենք, ինչպես պարզվում է, ապագա։ Շնորհակալություն քեզ, Փաշինյան, մեր երջանիկ ապագայի համար: Իշխող խմբակցությունն այնպիսի հրճվանք ապրեց այդ խոսքերից, որ սկսեց հոտնկայս ծափահարել։ Հարկավ։ Չէ՞ որ նրանք խոր տրանսի մեջ էին, չգիտեին՝ ունենք ապագա, թե չունենք։ Վարչապետը մխիթարեց նրանց. ունե՛նք, ունենք ապագա, ասաց։ Այսինքն՝ դեռ կլինեն պարգևավճարներ, դարդ չանեք…

  • ԿՐԿԻՆ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՏ, ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ, ՍԱԴՐԱՆՔՆԵՐ

    2021-04-09 21:20

    Բաքվից հայ գերիների սպասվող վերադարձի մասին հաղորդագրությունները կեղծիք էին ու սադրանք, ասել է խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Hraparak.am-ի թղթակցին, որը տեսել է նրան կայանատեղիում (տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է և չի երևում, թե որտեղ է դա տեղի է ունենում-Խմբ.): Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները հայտարարել, որ գերիներ են վերադառնալու։ «Կեղծիք ու սադրանք է։ Իրենց հարցրեք։ Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»,- ասել է Մուրադովը։ Նրա խոսքերով՝ նման բան ծրագրված չի եղել։ Դա աշխատանքային այց էր։

  • ԶՐՈՆԵՐԸ ՇԱՐՔ ԵՆ ԿԱՆԳՆԵԼ

    2021-04-05 18:24

    Գրեթե 3 տարվա ընթացքում իշխանության կուսակցությունում գործնականում չստեղծվեց քաղաքական ոչ մի լուրջ միավոր։ Բոլորը ինչպես որ կային, այնպես էլ մնացին զրոներ Փաշինյանի կողքին։ Այս ողջ ընթացքում նրանք խորապատկեր են ապահովել իր համար և շարունակում են դա անել առ այսօր։ Ընդ որում մի կաթիլ անգամ չամաչելով իրենց քաղաքական աճի իսպառ բացակայությունից։

  • ԵՐԲ ՏԱՊԱԼԵԼ ՆԻԿՈԼԻՆ

    2021-03-29 19:07

    Տարօրինակ բանավեճ է ծավալվել վերջին ժամանակներս ընդդիմության շարքերում. տապալել Նիկոլին նախքան ընտրությունները, թե՞ մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ կա այդտեղ վիճելու։ Իհարկե, իրավացի է Վազգեն Մանուկյանը, և ոչ միայն Վազգեն Մանուկյանը. պետք է տապալել նախքան ընտրությունները, հետո դադար տալ և մեկ տարի հետո ընտրություններ անցկացնել։ Ո՞վ է վիճում:

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՆՈՒՅՆԻՍԿ 1990-Ի ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

    2021-03-24 22:09

    Ընտրություններից հետո՝ դատեր ու բանտեր… «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել արտահերթ ընտրություններին, նման քաղաքական օրակարգ, նրա խոսքերով, գոյություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հաստատեց, որ Հայրենիքի փրկության շարժման օրակարգը փոփոխության ենթակա չէ և չի նախատեսում մասնակցություն արտահերթ ընտրություններին: