Последние новости

Ներքին քաղաքականություն

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՊԵՏՔ Է ԳԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ՎԱՌԻ ԻՐ ՄՈՄԸ»

2021-03-16 21:21

Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմությանը դրդում են «Մարտի 1-ի» կրկնության»։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ: ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵԼՔԸ ԿԱՐՈՂ Է ՎՃՌԵԼ ՄԵԿ ՄԱՐԴ

    2021-03-16 08:51

    Դավաճան վարչապետը փլուզում է բանակը Դեռ երեկ զարմանում էինք, որ ԱԱԾ-ն կատարում է «Սատանայի կոդը» վերծանելու վարչապետի հրահանգը, այսօր արդեն չեն զարմացնում «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքին գտնելու և վնասազերծելու այդ կառույցի անհաջող փորձերը։

  • 3 ԳԱՐՈՒՆ ԱՌԱՋ ԿԱՐ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ։ ՄԱՐՏԻ 31-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵԼՈՒ Է «ԻՄ ՔԱՅԼԸ» ՇԱՐԺՄԱՆ 3-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

    2021-03-11 21:30

    Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին… 2018 թվականի մարտի 31-ին Փաշինյանը համախոհների փոքր խմբի ուղեկցությամբ դուրս եկավ Գյումրիից և շարժվեց դեպի Երևան։ Այդ ժամանակ նրանցից ոչ մեկը չէր էլ կռահում, որ գտնվում է «Իմ քայլը» հաղթական շարժման ակունքներում, որը 2,5 տարի անց զրկելու է ժողովրդին 7 հազար երիտասարդ կյանքից և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ից։ Ճանապարհին քայլողներին կարճ ժամանակով միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, իսկ այ Չալո անունով շունը եկավ մինչև մայրաքաղաք և այդ օրվանից ապրում է կառավարական ամառանոցում։ Երևանում Նիկոլի և իր համախոհների առաջին ակցիաները բազմամարդ չէին։ Եթե 3 տարի առաջ ուժայինները նշանառության տակ վերցնեին այդ «հզոր խմբակը», ապա ո՜վ գիտե, գուցե հաջողվեր 2020-ին զերծ պահել Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայից…

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆԻՍՏԵՐԸ

    2021-03-11 18:45

    Հայաստանում կա մի կիսահասարակական, կիսաքաղաքական գործիչ, որն այդ ուղի ոտք է դրել անցած դարի ութսունական թվականներին, ինչպեսև, ըստ էության, շատ-շատերը։ Անունը, ներող կլինեք, չեմ բացահայտի, խնդրում եմ հավատալ խոսքիս։

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ Է «ՈՒԿՐԱԻՆԱ ՑԵ ԵՎՐՈՊԱ» ՈՒՂԵԳԾՈՎ. «ՀՐԱՊՈՒՐԱՆՔԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱԿՆԵՐԵՎ ԵՆ

    2021-03-08 09:03

    Էրդողանը ժողովրդավարության դասեր է տալիս հայերին Մարտի 11-ին կլրանա Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի մահվան 15-րդ տարելիցը։ Նա մահացավ 2006 թվականին, Հաագայի միջազգային տրիբունալի բանտախցում։ 1999-ին ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումն Անգլիայի վարչապետ Թոնի Բլերը պատճառաբանեց նրանով, թե այդ երկրում խախտվում են մարդու իրավունքները։

  • ՄԱՆՏՐԱՆԵՐ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ

    2021-03-05 18:53

    Այնուամենայնիվ արժանին մատուցենք Փաշինյանին։ Գլուխ թլսորելու մեծ վարպետ է։ Նկատի ունենք Փաշինյանի պատճառաբանությունները իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների թեմայի առնչությամբ։ Իբր՝ ինքը համաձայն է, բայց իրեն պետք է խորհրդարանական ուժերի հուշագիրը։ Իբր՝ համաձայն է, բայց իրեն պետք է քաղաքական բոլոր ուժերի կոնսենսուս։ Իբր՝ համաձայն է, բայց պետք է լինի ժողովրդի կամքը։ Իբր՝ համաձայն է, բայց հարցերը չպետք է լուծվեն ծածուկ կերպով։ Եվ այլևայլ լյա-լյա-լյա…

  • ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՇԱՆՏԱԺԻ ԵՆ ԵԹԱՐԿԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ

    2021-03-02 21:26

    ԱԽ-ն խախտել է Սահմանադրությունը ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը (1-ին կետը) ամրագրում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»: Իսկ ի՞նչ պետք է անի ԶՈՒ ղեկավարությունը, երբ տեսնում է, որ կառավարության ղեկավարը վտանգ է ներկայացնում անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության համար, որ նա չի կարող կամ չի ուզում ապահովել այդ սահմանների պաշտպանությունը։

  • «ՔՈ ՀԵՏԵՎԻՑ ԷԼ ԿԳԱՆ». ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՐՄԱՏԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ ՆԱԽՈՐԴԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

    2021-03-01 22:31

    Գրեթե 3 տարի Նիկոլը փորձել է հակադրվել… Բաղրամյան պողոտայում մարդիկ մասնավոր զրույցներում շարունակ համեմատում են ներկա իրավիճակը Սերժ Սարգսյանի հրաժարականին նախորդած իրադրության հետ։ 2018 թ.ապրիլի 23-ին հրաժարական չեն պահանջել ո՛չ Կաթողիկոսները, ո՛չ գեներալակազմը, ո՛չ ԳԱԱ նախագահությունը, ո՛չ բազմաթիվ բուհերի գիտական խորհուրդները, ո՛չ Սփյուռքի տասնյակ կազմակերպություններ... Այդուհանդերձ երրորդ նախագահը հոժարակամ լքեց վարչապետի պաշտոնը և արեց դա առանց սպառնալիքների ու շանտաժի, այնպես, ինչպես վայել է տղամարդուն և պրոֆեսիոնալ քաղաքական գործչին։ Արժանապատիվ կերպով։

  • ՀԱՄԱՏԱՐԱԾ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

    2021-03-01 19:00

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ է արել քաղաքացիներին գալ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին, հաղորդում է Sputnik Արմենիան: Իր ֆեյսբուքյան էջում գերատեսչության ղեկավարը թվարկում է պատճառները, որոնք, իր կարծիքով, պետք է մարդկանց դրդեն աջակցել իշխանությանը: Առաջին հերթին դա ժողովրդի կողմից օրինական ընտրված ղեկավարությունն է ։ «Մեր կառավարությունը շատ սխալներ է անում, բայց դա ժողովրդի իշխանությունն է։ Այն (կառավարությունը) անկաշառ է. որևէ մեկը չի թալանել բիզնեսմենին, քաղաքացուն, չի ստորացրել գյուղացուն, տարեցին, կանանց ու երեխաներին։ Այն ԿՓՈԽՎԻ՜ ժողովրդի ընտրությամբ, ու որևէ մեկը չի եղծի մարդկանց քվեն, որևէ մեկը արյուն չի թափի փողոցներում», - գրել է նախարարը։

  • «ԲԱՆԱԿԸ ԿԱՆԳՆԵՑ ԱԶԳԻ ԿՈՂՔԻՆ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ»

    2021-02-25 20:45

    «Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անպայման կմիանան»,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Ազգային ճակատի» ղեկավար, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։