ՓՈԹՈՐԿԱԼԻ Է ԼԻՆԵԼՈՒ. 26%-Ը ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ 53,9% ՉԷ
Պետք է ընդունել. «արտահերթ ընտրություններ» անվանումով արկածախնդրությունը, որ նախաձեռնեց Փաշինյանը, նրան հաջողվեց։ Բայց ... Հանգուցալուծվե՞ց արդյոք ներքաղաքական ճգնաժամը։ Իհարկե՝ ո՛չ։ Թեև հաղթական հանրահավաքում նա հայտարարեց, թե նոյեմբերի 9-ին Հայաստանում սկսված ներքաղաքական ճգնաժամն ավարտվել է, և ինքն անհապաղ անցնում է լիարժեք աշխատանքի։