ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՑ Ի ՎԵՐ ԵՐԿԻՐԸ ԹԱՂՎԱԾ Է ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ
ՏԻՄ ընտրությունները կասկածի տակ դրեցին արտահերթ ընտրությունների արդյունքները Դեկտեմբերի 20-ին կես տարի կլրանա խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրվանից, որից հետո երկիրը փաստացի գլխովին թաղվեց բռնաճնշումների մեջ։ Պետական դրոշի գույնի ժապավեններով չագուճն ու «պողպատե մանդատը» դարձան 2021 թվականի երկրորդ կիսամյակի գլխավոր խորհրդանիշները: Դեկտեմբերի 5-ին ավարտված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը լիովին հաստատեց ընդդիմության ՍԴ դիմելու հիմնավորվածությունը՝ հունիսի 20-ի քվեարկության պաշտոնական արդյունքները վիճարկելու նպատակով: