ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2021 թվականին կլինի 2019 թվականի ցուցանիշների մոտ 25-30%-ի մակարդակում։ Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳԱԼՍՏՅԱՆԸ, այդ մասին են վկայում կարգավորիչի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրություններն ու հարցումները, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Կարծում ենք, որ 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան (կորոնավիրուսի դեմ): Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու 2021 թվականի վերջին, 2022 թվականին և հետագայում երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում: