Последние новости

ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ВВП-ԻՆ ԵՎ ՎՆԱՍ ՀՆԱ-ԻՆ

Վերջին օրերին տպավորություն է ստեղծվում, թե հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունները խամրում են։ Այն մասին, թե ինչու է դա տեղի ունենում, նույնպես վերջին օրերին շատ է խոսվում։ Այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ ռազմավարական դաշնակիցների հարաբերություններում տիրող, մեղմ ասած, անառողջ մթնոլորտի բոլոր ախտանշանների թվարկումից։ Հիմա արդեն ավելի կարևոր է այն, թե ուր կարող է տանել այդ ակնհայտորեն առաջադիմող տկարությունը։ Ասենք, այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ այնուամեննայնիվ ուշադրություն դարձնենք բացասական դինամիկայի միայն մեկ ցայտուն նշանին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ռուսաստանի նախագահին սպառնում է բանտախցով։ Գուցե անհաջող կատա՞կ է արել։ Եվ սակայն ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Եթե Վլադիմիր Պուտինը ուզում է բանտում հանդիպի Ռոբերտ Քոչարյանին, ապա թող զգույշ լինի, որ հետևից դուռը չփակենք»։ Թե ով կփակի այդ դուռը Պուտինի հետևից, Իոաննիսյանը, իհարկե, չի ճշտում։ Բայց դա անել կարող են միայն հայկական իշխանությունները, քանզի նույն այդ դուռը տնօրինում են հենց և միմիայն իրենք։ Հետևաբար՝ Իոաննիսյանը սպառնում է իշխանության անունից, որը պարբերաբար բարձրաձայնում է «հայ-ռուսական փայլուն հարաբերությունների» մասին։

Այս իրավիճակում առավել քան բնական կլիներ, եթե Իոաննիսյանի խոսքերին արձագանքեին համապատասխան աշխատասենյակներից և նրան մատնացույց անեին լոկ «իրազեկ քաղաքացու» իր տեղը։ Այսինքն՝ հանգիստ նստիր քո տեղում և մի՛ կատակիր։ Բայց իշխանությունը չգիտես ինչու լռում է։ Այդ լռությունը տարօրինակ է նաև այն պատճառով, որ հենց այդ «իրազեկ քաղաքացուն» է իշխանությունը վստահում Արցախի ընտրությունների մոնիտորինգը, վստահում է հայ հարկատուի փողերը։ Իսկ նա չարաշահում է այդ վստահությունը, խցկվում այնտեղ, ուր պետք չէ, սպառնում է Պուտինին, հարվածի տակ դնելով նույն այդ «հայ-ռուսական փայլուն հարաբերությունները»։

Այդ կերպ Իոաննիսյանը ջանում է վաստակել ստացած գրանտը, թե պարզապես ինքնահաստատվում, այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ նա գործում է «հեղափոխության» դեմ, բացեիբաց սաբոտաժի ենթարկելով գործող իշխանության արդեն գրանցված սուպերնվաճումները և այն մեգահաջողությունները, որոնք ծրագրված են 2050 թվականի համար։ Ըստ էության, Իոաննիսյանն իսկական հակա է, ավելի վատը, քան «նախկին ռեժիմի մնացուկները»։ Եվ եթե կառավարությունը դա չի նկատում, ապա առաջարկում եմ ուշադիր նայել հռչակված և անցկացվող տնտեսական հեղափոխության հիմքին։

Այստեղ կարելի է տեսնել և այն, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Օրինակ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հայկական արտաքին առևտրական շրջանառության ավելի քան մեկ քառորդը ապահովել է Ռուսաստանը։ Հայկական արտահանման մեկ քառորդից ավելին ռուսական հասցեագրում ունի, իսկ Հայաստան ներկրվող ապրանքի մոտ մեկ երրորդը Ռուսաստանից է։ Այստեղ կարելի է տեսնել նաև ներդրումների ծավալները։ Եվ դարձյալ, առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա անմիջական ներդրումների համարյա մեկ երրորդը ապահովված է ռուսական կապիտալի հաշվին։ Կարելի է նշել նաև մի շարք այլ բնութագրիչներ, որոնք վկայում են Հայաստանի տնտեսության համար համագործակցության ռուսաստանյան վեկտորի առանցքային նշանակության մասին։ Ճշտեմ՝ հեղափոխական տնտեսության։ Բայց այնուամենայնիվ մեկ ոլորտ կցանկանայի առանձնակի ընդգծել։ Դա միակ ոլորտն է, որտեղ զարգացումն անվիճելի է նաև թավշե ժամանակահատվածում, դա ոլորտ է, որն արմատական դեր է խաղում երկրի տնտեսության մեջ, ոլորտ, որտեղ քաղաքական գործընթացները չեն հանգեցրել ցնցումների, այն ոլորտը, որտեղ աշխարհաքաղաքական խնդիրները վայրկենապես ծնում են տնտեսական ճգնաժամեր։ Խոսքը զբոսաշրջության մասին է։

Ահա ուրեմն, Հայաստան այցելող զբոսաշրջիկների հոսքի համարյա կեսը Ռուսաստանից է։ Եվ ռուսաստանյան հյուրերը ամեն տարի մեր երկրին են թողնում մոտ 550 միլիոն դոլար (տվյալները պաշտոնական են)։ Փաստացի դա Հայաստանի ՀՆԱ-ի 4 տոկոսն է։ Այն «նոր» Հայաստանի, որի տնտեսական հեղափոխությունը, համաձայն կառավարության ծրագրի, նախատեսում է 5 տոկոս ամենամյա աճ։ Ստացվում է, որ հակառուսական հռետորաբանությունը իրական սպառնալիքի տակ է դնում ՀՆԱ-ի հեղափոխական 5 տոկոս աճը։ Իոաննիսյանի կատակները ВВП-ի (Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի) հետ կարող են վատ անդրադառնալ Հայաստանի ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) վրա։

Եթե այնուամենայնիվ Ռուսաստանի նախագահն այդպիսի բռի կատակներ չի հանդուրժում, ապա լուրջ հավանականություն կա, որ Իոաննիսյանի «հումորին» ռուսաստանյան ղեկավարությունը կհակադրի իր «հումորը», և ամենայն հավանականությամբ՝ զբոսաշրջության ոլորտում։ Բառացիորեն մի քանի ամիս առաջ Վրաստանի օրինակով Ռուսաստանը ցույց տվեց պատասխանի այդպիսի տուրիստական ձևաչափ։ Հայաստանի համար, ի տարբերություն Վրաստանի, դա կարող է դառնալ շատ ավելի ցավոտ հարված։ Բանն այն է, որ եթե ռուսաստանցիների բաժինը վրացական տուրիզմում (անցած տարվա տվյալներով) կազմում էր 30 տոկոս, ապա հայկական տուրիզմում 45% է։

Ինչևէ, հայկական տնտեսական հեղափոխությունն այսօր վտանգված է։ Վտանգված է երկրի տնտեսության հիմքը, որը, ցանկանանք, թե ոչ, կառուցված է հիմնականում «հայ-ռուսական փայլուն հարաբերությունների» վրա։ Համենայն դեպս ճշտեմ. փայլուն՝ հայոց վարչապետի ձևակերպումով։ Եվ այդ վտանգը բխում է ոչ թե դրսից ինչ-որ տեղից, ոչ թե «սև» ուժերից՝ անցյալի վերապրուկներից, այլ ամենաիսկական «սպիտակներից»։ Այն աստիճան «սպիտակ», որ կառավարությունը նրանց է վստահում հայ հարկատուների փողերը, Արցախի ընտրությունների մոնիտորինգը։ Եվ չգիտես ինչու չի կասեցնում այլ երկրի նախագահին բանտախցում փակելու նրանց սպառնալիքները

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖНО ОСТАТЬСЯ У РАЗБИТОГО КОРЫТА
    2025-07-05 09:47

    Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.

  • ТРЕВОЖНЫЙ ПРИМЕР
    2025-07-04 09:37

    Зангезурский медно-молибденовый комбинат на этой неделе выплатил в государственный бюджет Республики Армения 11 млрд 156 млн драмов по итогам 2024 года. Как передает "Арменпресс", об этом написал премьер-министр Республики Армения Никол Пашинян на своей странице в Facebook."Таким образом, Республика Армения получила около 44 млрд 406 млн драмов (113 млн долларов США) дивидендов за 21,87% акций ЗММК, начиная с 2022 года", - подчеркнул премьер-министр.

  • «ПЕРЕБОР» НА БАЗЕ «НЕДОБОРА»
    2025-07-03 10:42

    В I полугодии 2025 года объём поступивших в госбюджет Армении налоговых доходов и пошлин превысил программные показатели на 6.5 млрд драмов, написал в соцсетях премьер-министр Никол Пашинян, передает АРКА. "В госбюджет перечислено 1 трлн 356 млрд драмов в виде налоговых доходов и госпошлин, что на 14,2% или 168.4 млрд драмов превышает показатели за первые 6 месяцев прошлого года", - отметил он. Он выразил благодарность работающим гражданам, которые создают результат, выполняют предусмотренные законом свои налоговые обязательства и тем госслужащим, которые своей работой способствуют росту налоговых доходов.

  • УЩЕРБ МИРОВОГО МАСШТАБА
    2025-06-28 09:33

    Премьер-министр Армении Никол Пашинян провел в понедельник рабочий завтрак с членами Американской торговой палаты (AmCham) в РА, представляющими компании из различных сфер экономики, передает АРКА. Были обсуждены вопросы экономической политики, в том числе, стимулирование инвестиций, улучшение бизнес-среды, налоговое регулирование и реализуемые реформы, сообщает пресс-служба правительства республики.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՍԻՐԵԼՈՎ
    2021-11-03 16:49

    2018-ին Հայաստանի գլխին եկավ Նիկոլը։ 2019-ի տարեվերջից, ինչպես հիմա արդեն պարզ է դառնում, աշխարհի գլխին եկավ կովիդը։ Փոքրիկ Հայաստանի համար դա արդեն ծայրահեղ էր։ Դժբախտությունը միայնակ չի գալիս. որպես այդ երկու պատուհասների հետևանք՝ 2020-ին Հայաստանի ու Արցախի գլխին եկավ պատերազմը։ 2021-ին սահմանները բացեցին, և կրկին պատուհաս. մարդիկ սկսեցին հեռանալ Հայաստանից։

  • ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
    2021-05-05 18:22

    Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2021 թվականին կլինի 2019 թվականի ցուցանիշների մոտ 25-30%-ի մակարդակում։ Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳԱԼՍՏՅԱՆԸ, այդ մասին են վկայում կարգավորիչի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրություններն ու հարցումները, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Կարծում ենք, որ 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան (կորոնավիրուսի դեմ): Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու 2021 թվականի վերջին, 2022 թվականին և հետագայում երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում:

  • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ
    2021-03-31 18:44

    Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

  • ԳԾԻԿՈՎ ԶՐՈ ԵՎ ԳԾԻԿ՝ ԶՐՈՅՈՎ
    2021-03-27 17:22

    Ընտրությունների նախաշեմին կառավարությունում նախապատրաստվող մանիպուլյացիաների մասին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է ապշեցնել հասարակայնությանը տնտեսության զարգացման վերաբերյալ իրականությունից կտրված իր կանխատեսումներով: Նիկոլ Փաշինյանն իր անհեռանկար կադրային քաղաքականությամբ առաջին պլան է մղում սեփական պատկերով ու նմանությամբ ղեկավարների։ Հոգ չէր լինի, թող իրենց համար զուգահեռ իրականություն կառուցեին, բայց արդյունքում հասարակությունն ու տնտեսությունը ստանում են կեղծ ազդանշաններ, ինչը է՛լ ավելի է բարդացնում սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրում։