ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ»
Ադրբեջանը վաղուց արդեն «հայտնի» է «պետքական» մարդկանց կաշառք տալով և բավականին մեծ հաջողություններ է գրանցել այդ գործում: Ամենասկանդալայիններից մեկը նախկին իտալացի պատգամավոր, նախկին եվրապատգամավոր Լուկա Վոլոնտեի կաշառելն էր: Հետաքննությանը հաջողվել էր ապացուցել, որ նա ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից կես միլիոն եվրո էր ստացել, և սև խավիարի և էկզոտիկ գորգերի սիրահարը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Դատարանը հաստատել էր, որ Վոլոնտեն չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները` դեռ 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ընդունումը խափանելու համար: Ճիշտ է, իտալացի խորհրդարանականին 10 միլիոն էին խոստացել, սակայն մի քանի անգամ քիչ էին տվել: Բայց դա չի կանգնեցնում թանկ նվերների մյուս սիրահարներին: