Последние новости

историк

Զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության շենքի առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2022-07-06 12:36

Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին: