Արցախի ԱԺ փոխնախագահ․ Պետք է բացառվի Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու տարբերակը
Արցախի կարգավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումը՝ այն, որ Արցախի ապագան անհնար է պատկերացնել Ադրբեջանի կազմում, բազմիցս արտահայտել ենք տարբեր հարթակներում։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 15-ին Աժ-ի ամբիոնից հնչեցրած այն հայտարարությանը, թե Արցախի ցանկացած կարգավիճակ, որը կապահովի ԼՂ բնակչության անվտանգությունը, պետք է մեզ համար լուծում համարվի։