Փաշինյան․ Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիները պետք է լինեն Երևանի լիակատար վերահսկողության ներքո
Հայաստանով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն մեր լիակատար հսկողության ներքո և շահագործվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։