«Պատիվ ունեմ». Մինչ Հայաստանի հատուկ ներկայացուցչին նշանակելը կարելի էր մի փոքր մտածել
Հաշվի առնելով այն ժառանգությունը, որը Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը թողել է խորհրդարանում նախքան իր նշանակումը` կարելի էր մի փոքր մտածել: Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։