Newsweek. ԲԱՅԴԵՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԻ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԵՎ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թրամփի կառավարման վերջին օրերին նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Չինաստանը ցեղասպանություն է իրականացնում ույղուրների և այլ փոքրամասնությունների նկատմամբ Սինցզյանում: Արդյո՞ք դա որպես մարտահրավեր էր նախատեսվում մեր նորընտիր նախագահին, դեռ պարզ չէ: Պատմականորեն Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության ճանաչման պատմությունը խնդրահարույց է եղել, Newsweek-ի համար գրում է հանրային կապերի փորձագետ Ստեփան Պեչդիմալջին: