Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՓՈՒԼԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ
Շուրջ մեկ տարի է հանրային կյանքում սկսվել է քննարկումների, տեսակետների բախումների, կարծես թե, վերջ չունեցող փուլ: Այս անվերջանալի փուլում իրավագիտակից քաղաքացու գաղափարին փոխարինելու եկավ թեժ գծերի մոլուցքը, զարգացման ճանապարհի փոխարեն հասարկությունն ընտրեց միմյանց բզկտելու, իրար դեմ չարանալու ուղին: