Ղարաբաղում կանգնեցվել է իններորդ բլոկ-մոդուլային քաղաքը ռուս խաղաղապահների համար
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական մասնագետները հնարավորինս սեղմ ժամկետներում հերթական 60 տեղանոց բլոկ-մոդուլային քաղաքն են կանգնեցրել Ասկերան գյուղում: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ՊՆ կայքում: Սա թվով իններորդ քաղաքն է, որը կանգնեցվել է խաղաղապահ զորամիավորման ռազմական անձնակազմի համար: