ԵՄ․ Անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրի դրույթներ
Եվրամիությունը հայտարարել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու անհրաժեշտության մասին և կոչ արել լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման և մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները: