Логотип

Մարդիկ չեն վախենում մերժել իշխանությանը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի հանդեպ զանգվածային մերժման պատճառների մասին

Սոցիալ-տնտեսական քաղաքականության բազմամյա ձախողումը և ազգային տարածքների հանձնումը հանգեցրել են նրան, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բացահայտ անվստահություն է հայտնում գործող վարչապետին։ Այդ մասին մայիսի 12-ին իր զինակից Ալիկ Ալեքսանյանի հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Քննարկելով տեսանյութերը, որոնցում հանրապետության բնակիչները հերթական անգամ մերժում են Փաշինյանին, քաղաքական գործիչը նշել է, որ դա ներկայիս թիմի ութամյա կառավարման օրինաչափ արդյունքն է։

Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ ժողովուրդն այլևս պատրաստ չէ հանդուրժել չաքվորությունը և հեռանկարների բացակայությունը։

«Այս մերժման պատճառը Փաշինյանի վերջին ութ տարիների քաղաքականությունն է. մարդկանց հասցրել են չքավորության, հանձնել են մեր տարածքները և ոչինչ չեն արել կյանքի բարելավման համար»,- հայտարարել է նա։ Վարչապետի թեկնածուի կարծիքով՝ դժգոհների թիվն աճում է այնքանով, որքանով մարդկանց «աչքերը բացվում են» իրականության վրա։

«Նրանք, ովքեր այսօր առանց վախի մերժում են այս իշխանությանը, ժողովրդի հավաքական կերպարն են։ Ես ակնկալում եմ, որ մինչև հունիսի 7-ը նման մարդիկ կկազմեն Հայաստանի բնակչության 90%-ը»,- ընդգծել է դաշինքի առաջնորդը։

News.am