Логотип

Ըստ Ծառուկյանի` Կոտայքում 52 պարեկի գործից հանել են իր հետ ինչ-որ կապ ունենալու պատճառով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից հեռացրել կարելի է ասել` իր պատճառով։

«Մարդը քննություն էլ է հանձնել, ատեստացիա էլ անցել, բայց գործից հանել են, որ, օրինակ, մեկի հերն իմ աշխատողն է, մեկի աները, եղբայրն իմ կողմնակիցն է»,- ասաց Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրող Վահե Մակարյանի հարցին։

Ծառուկյանն ասաց՝ այսօր իշխանություններն իրեն մեղադրում են ապօրինի հարստացման մեջ, մինչդեռ ինքն ամբողջ կյանքում աշխատել է։

«89 թվին օրը 1 միլիոն աշխատել եմ, ֆակտուրան էլ կա։ Սնկից եմ սկսել, կալգոտկա եմ արել, կոշիկի ցեխ եմ բացել»,- ասաց նա։

Անդրադառնալով իր փեսային և որդուն վերաբերող մեղադրանքներին՝ Ծառուկյանը նշեց՝ ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, թող արդար քննություն արվի։

Նշեց` իրեն էլ էին դատում, մինչդեռ օրեր առաջ դատարանն արդարացման վճիռ կայացրեց։

Sputnik Արմենիա