Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչ և դասախոսներ են ձերբակալվել։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք»,– հայտնել են կոմիտեից։
Նշենք, որ ԶԼՄ-ները գրում էին, թե ձերբակալվածներից մեկը Բրյուսովի համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչ Գ. Եղիազարյանն է։
