Логотип

Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Վլադիմիր Պոտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կքննարկեն Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները և միջազգային հարցեր։

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություն և փաստաթղթերի փաթեթ։

Այնուհետև Պուտինը և Սի Ծինփինը կմասնակցեն Ռուսաստանում և Չինաստանում կրթության տարվա բացման արարողությանը:

ՌԴ նախագահը կհանդիպի նաև ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ:

Sputnik Արմենիա