Логотип

Իրանը հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ նոր պատասխան է ուղարկել ԱՄՆ-ին

Ի պատասխան Վաշինգտոնի կողմից հակամարտության կարգավորման ծրագրում կատարված փոփոխությունների՝ Իրանն ԱՄՆ-ին է փոխանցել իր դիտողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Չնայած ԱՄՆ–ի ուղիղ հայտարարությանը, որ մերժում է այս (իրանական-խմբ.) նախագիծը` մենք պակիստանյան կողմի միջոցով մի շարք դիտողություններ և ճշգրտումներ ենք ստացել, որոնք դիտարկել ենք, և, ինչպես հայտարարվել է երեկ, մեր տեսակետը փոխանցել ենք ամերիկյան կողմին», – նշել է Բաղային։

Նա ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության միջնորդը Պակիստանն է։

Sputnik Արմենիա