USD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°CUSD 364.47 ֏ EUR 422.71 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 20°C

Логотип

ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԹՈՒՄԻԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ՍԵԶՈՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղին» հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։

ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է «ԱՐՄԵՆԻԱ» ՖԻՐՄԱՅԻՆ ԳՆԱՑՔՈՎ, որի ժամանակակից ու հարմարավոտ վագոնները հարմարեցված են հեռավոր ուղերթների համար։

Գնացքը երթևեկելու է օրընդմեջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Տոմսեր կարելի է ձեռք բերել Հայաստանի և Վրաստանի հիմնակայանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց։ Ընկերությունը ներդրել է տոմսերի առցանց գնման ավելի արդիական և արդյունավետ նոր համակարգ։ Ծրագիրն առայժմ գործում է թեստային ռեժիմով, բայց դրա օգնությամբ արդեն կարելի է գնել «Արմենիա» գնացքի տոմս։

Բացի այդ, հունիսի 12-ից մեկնարկում է նաև Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղին։ Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Երևան մեկնակայանից գնացքի մեկնումը ժամը 8։30-ին է, Շորժա կայարանից երեկոյան վերադարձը՝ ժամը 17։00։

Հայտնում ենք նաև, որ Գյումրի-Երևան №101 արագընթաց գնացքով ճամփորդող ուղևորների հարմարության նպատակով հունիսի 12-ից էլեկտրագնացքը Գյումրի կայարանից կմեկնի 19։40-ին նախկին 17։55-ի փոխարեն։ Դա թույլ կտա Գյումրու հյուրերին ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում Երևան վերադարձից առաջ։

Հետևեք մեզ՝ Facebook Telegram