«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ քաղաքացիներին հորդորում է գնալ ընտրության, որպեսզի նրանց ապագան չորոշեն ուրիշները։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։
«Որևէ ընտրություն յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Կեղծավորություն է և խաբեություն, երբ դու չես գնում քվեարկության, քո պատասխանատվությունը չես դնում այս ամբողջ գործընթացում և հետո ուրիշից պահանջում ես, որ քո կյանքը բարեփոխվի։ Ով չի գնալու քվեարկության, նա ոչ թե հետո իրավունք չունի խոսելու, այլ ինքը պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում»,– ասաց սրբազանը։
Նշենք, որ դատարանը տնային կալանքում գտնվող Բագրատ սրբազանին թույլատրել է այսօր գնալ Իջևան և քվեարկել խորհրդրանական ընտրություններում։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Sputnik Արմենիա
