«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով ևս 1 անձ է կալանավորվել, 1-ն էլ՝ ձերբակալվել։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ովքեր են այդ անձինք, կոմիտեից չեն մեկնաբանում։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, թե փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024թթ․ ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Հիշեցնենք, որ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, բավարարեց Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ քննչական կոմիտեն։ Նրան դատարանից տեղափոխել են «Կենտրոն» ՔԿՀ։
