ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր տարածված սկանդալային ռեպորտաժին, որում պարզ է դառնում, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Շարմազանովը հարց է բարձրացրել՝ ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ։
«ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը փաստացի ապացուցում է մեր այն վարկածը, որ Հայ Եկեղեցու և Վեհափառի դեմ արշավը առնվազն սատարում ունի թուրքերի մոտ և այլ արտաքին կենտրոններում։
Սա հայկական օրակարգ չէ, այ սա է հիբրիդային պատերազմ ՀՀ-ի ու հայ ժողովրդի արժեքների դեմ։
Սինիրլիօղլուն, ըստ էության, գործում է Բոլթոնի «Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից» դոկտրինի շրջանակներում։
Սա ուղիղ միջամտություն է թե՛ ՀՀ-ի, թե՛ Հայ Եկեղեցու ներքին գործերին։
Այս արարքը պետք է դատապարտվի բոլոր քաղաքական ուժերի, հասարակության և, ինչու չէ, նաև միջազգային հանրության կողմից։
Պետք է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հեռացման հարց դրվի։
Հենց ԵԱՀԿ-ն պետք է դատապարտի իր գլխավոր քարտուղարի այս խոսքերը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է արձանագրել, որ սա հայ ժողովրդի, ՀՀ-ի ու Հայ Եկեղեցու դեմ հանդիսանում է հիբրիդային արշավի որջ»,- ընդգծել է Շարմազանովը։
Aysor.am
