Логотип

Իշխանական բլոգերի սադրանքով բերման ենթարկված ձմերուկ վաճառող քաղաքացին ազատ է արձակվել

Իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի սադրած միջադեպից հետո բերման ենթարկված ձմերուկ վաճառող երիտասարդը ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել են Քննչական կոմիտեից։

«Կա խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթ, ձերբակալված անձ չկա»,-հայտնեցին ՔԿ-ից՝ նշելով, որ երիտասարդը կարգավիճակ չունի։

Հիշեցնենք, որ օրերս բլոգերը սպառնացել էր, որ պրոբլեմ կստեղծի Արցախը հանձնած անձանց քննադատող քաղաքացու համար։ Տեսանյութը մեծ տարածում է ստացել համացանցում։

Թեև տեսանյութում բլոգերն ակնհայտ սադրում էր ու սպառնում, բայց ՔԿ-ն հենց նրա իսկ ուզած հոդվածով՝ խուլիգանության, վարույթ է նախաձեռնել, իսկ երիտասարդն էլ բերման էր ենթարկվել, սադրողը՝ ոչ։