Իրանական Pouya Airlines ավիաընկերությունը վերականգնում է Թավրիզի և Երևանի միջև ավիահաղորդակցությունը։
Երկու տարվա դադարից հետո չվերթները կվերսկսվեն օգոստոսի 20-ից։ Թռիչքները Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
Թավրիզից Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 20-ին՝ ժամը 09։00-ին։
Alpha News
