USD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 364.56 ֏ EUR 425.15 ֏ RUB 4.31 ֏ 🌤️ Երևան 31°C

Логотип

ՌԴ ԱԳՆ․ ԵԱՏՄ բյուջեում Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 1%

ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի ավանդը կազմում է ընդամենը 1%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

««Հնգյակի» երկրների բոլոր մուտքերի մեջ, որոնց հաշվին ապահովվում է միության մարմինների գործունեությունը, Հայաստանի բաժինը կազմում է 1%-ից մի փոքր ավելի»,-ասել է Աղասանդյանը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը կհակասի նրա ժողովրդի երկարաժամկետ շահերին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին հայտարարել էր, որ ապագայում երկիրը կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։

ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտին ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը, նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանալ հայտարարել էր, որ միաժամանակ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի հետ մաքսային միության անդամ լինելն անհնար է։

Sputnik Արմենիա