USD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 364.47 ֏ EUR 424.21 ֏ RUB 4.26 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Մահացել է գեներալ Ռատկո Մլադիչը

Հաագայի բանտում մահացել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչը։ Տեղեկությունը հաղորդում է Սերբիայի ռադիոն և հեռուստատեսությունը։

«Ռատկո Մլադիչը մահացել է», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նա 83 տարեկան էր։

Ռատկո Մլադիչը 1992-1995 թվականներին Բոսնիա և Հերցեգովինայի հակամարտության ժամանակ Սերբական Հանրապետության բանակի հրամանատարն էր։ Նա ձերբակալվել է Սերբիայի իշխանությունների կողմից 2011 թվականին: 2017 թվականի նոյեմբերին նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալը գեներալին մեղավոր էր ճանաչել մեղադրանքի 11 կետերից 10-ի, այդ թվում՝ 1995 թվականին Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների ցեղասպանության և 1992-1995 թվականներին Բոսնիա և Հերցեգովինայում պատերազմ վարելու օրենքների ու սովորույթների խախտման համար:

Մլադիչը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Sputnik Արմենիա