ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ «THE BANKER» ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2020Թ. «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Ամերիաբանկը «Financial Times» հեղինակավոր ընկերության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2020թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: Բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշ համարվող այս մրցանակը Ամերիաբանկին տրվում է 7-րդ անգամ: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում կայացած մրցանաբաշխության ընթացքում, մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցված զգալի առաջընթացի, ձեռքբերումների և նորարարական մոտեցումների համար. «Մեր թիմը մի քանի ամիս շարունակ բանկերի շրջանում իրականացրել է հետազոտություններ` կարևորելով արդյունավետության հիմնական ցուցանիշների, զարգացման ռազմավարության և հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ կատարված քայլերը: Հայաստանում տարվա լավագույն բանկ մրցանակը շնորհվել է Ամերիաբանկին` կայուն աճի, ծառայությունների թվայնացման ոլորտում կատարված էական քայլերի և բանկային նոր ու ժամանակակից գործիքների ներդրման համար»:

Ամսագրի կողմից ընդգծվել է նաև, որ ընթացիկ տարում Ամերիաբանկը էական ներդրում է ունեցել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու գործում: Առանձնակի կարևորվել է Բանկի կողմից օնլայն վարկերի տրամադրման գործընթացը, որը փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն է տալիս սքորինգային համակարգի միջոցով օնլայն հայտ ներկայացնել և ստանալ վարկի պատասխանը հաշված րոպեների ընթացքում: Ամերիաբանկի հիփոթեքային և ավտովարկավորման առցանց հարթակները ևս համարվել են նորարար լուծումներ, որոնք ուղղված են հաճախորդների հարմարավետությանն ու բիզնես նպատակների արդյունավետ իրագործմանը:

Նշենք, որ «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը աշխարհում հանդիսանում է լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենահեղինակավոր չափանիշը: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրների բանկեր:

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը կարող եք դիտել այստեղ:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.ameriabank.am

Основная тема:
Теги: