ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ RAIFFEISEN BANK INTERNATIONAL-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ 2020» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարևորել են Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները:

Ամերիաբանկը ևս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները:

Նշենք նաև, որ միջազգային փոխանցումների ոլորտում Raiffeisen Bank International-ի հետ համագործակցությունը սկսվել է վերջին մի քանի տարիներին: Մրցանակը վկայում է այս կարճ ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի մասին:

Ամերիաբանկի միջազգային փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:

Основная тема:
Теги: