ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՎ ՖԻՆՏԵԽԻ ՇՐՋԱՆԱԿԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիաբանկը պատրաստվում է դուրս գալ ֆինտեխի տրամադրման շրջանակներից և ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը։

 

«Այժմ առաջարկվող ծառայությունները վերաբերում են բոլոր հաճախորդներին: Հետագա ծառայությունները վերաբերելու են որոշակի հատվածին՝ հաշվի առնելով տարբեր կարիքներ՝ բանկային հաշվապահությունից մինչև մարքեթինգային ծառայություններ, որոնք այժմ առավել լպահանջված են: Նույնիսկ ամենափոքր ընկերությունները հասկացել են, որ պետք է զբաղվի մարքեթինգով, SMM-ով, բայց չգիտեն՝ ինչպես»,- ասաց Ամերիաբանկի բիզնես բանկինգի վարչության ղեկավար Կարեն Քարամյանը։

 Նրա խոսքով, ուսումնասիրության արդյունքների հիման վրա բանկը կընտրի ծառայություն, որը շուտով կտրամադրվի, բայց հետագայում կառաջարկվեն նաև այլ ծառայությոններ:

«Ծառայությունները կարող են լինել և՛ ֆինանսական, և՛ ոչ ֆինանսական, սա կարևոր է նշել: Ձեռներեցի կյանքում ամեն ինչ չէ, որ կապված է ֆինանսական ծառայությունների հետ, կան բազմաթիվ խնդիներ սկսած խորհրդատվությունից մինչև մարդկային ռեսուրսների կառավարում, որոնք ֆինանսական չեն, բայց դիտարկվում են մեր կողմից»,- ասաց բանկի ներկայացուցիչը։

«ԱՌԿԱ»-ի թղթակցի ճշտող հարցին, թե արդոք դա նշանակու՞մ է, որ Ամերիաբանկը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը և ֆինտեխ շուկայից անցնել ծառայությունների ավելի լայն շրջանակի, Քարամյանը պատասխանեց, որ վերջնական նպատակը հաճախորդին ծառայություններ մատուցելն է մեկ վայրում։

«Խոսքը միայն բանկային ծառայությունների մասին չէ, այլ այն բոլոր ծառայությունների, որոնց առօրյա կյանքում հանդիպում է գործարարը, որպեսզի նա կարողանա օգտվել ծառայություններից «մեկ պատուհանի» սկզբունքով և չստանա դրանք տարբեր տեղերից»,- ասաց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն առաջատար ֆինանսական - տեխնոլոգիական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիաբանկը ներկայանում է նորարար ու թվային միջավայրով` էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում: Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում:

Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ և բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:

Основная тема:
Теги: