ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՏԱՐԵԿԱՆ 11 ՄԼՆ ՎԱՐԴ ԱՃԵՑՆՈՂ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիաբանկը «Հայկական բերք» ջերմոցային տնտեսության ֆինանսական գործընկերն է։ Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, տնտեսությունը տարեկան աճեցնում է 11 մլն հոլանդական վարդ։
Հաղորդման համաձայն, «Հայկական բերք» ընկերությունը Գողթ համայնքում 2014 թվականին հիմնել է ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցվում են 25 տեսակի հոլանդական վարդեր։ Աճեցված վարդերի մեծ մասն արտահանվում է ԱՊՀ երկրներ, մասնավորապես, Ռուսաստան և Բելառուս։
«Մենք սկսել ենք մեր բիզնեսն Ամերիաբանկի ֆինանսավորմամբ։ Հիմնադրման օրվանից մինչ օրս ցանկացած բարդությունների դեպքում բանկից աջակցություն ենք ստացռլ, ինչի շնորհիվ վերածվել ենք կայուն, շահութաբեր և զարգացող բիզնեսի։ Ամերիաբանկը մեր բիզնեսի ներդրողներից մեկն է»,– ասաց «Հայկական բերք» ընկերության ֆինանսական տնօրեն Նարեկ Ղազարյանը։
Ղազարյանն ավելացրեց, որ ընկերությանը նոր նախագծի շրջանակում ֆինանսավորում է պետք, և, նախևառաջ, այդ հարցը կքննարկվի Ամերիաբանկի հետ։
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):