2019-07-02 11:18
Լրատվական գործակալություններ
Սպիտակ տուն․ Իրանի վրա ճնշողական քաղաքականությունը կշարունակվի
Իրանի վրա ճնշողական քաղաքականությունը կշարունակվի: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Իրանական ռեժիմի վրա առավելագույն ճնշումը կշարունակվի, քանի դեռ Իրանի առաջնորդները չեն փոխել իրենց ուղղությունը: Մենք պետքե է վերականգնենք Իրանի համար միջուկային զենքի չտարածման նախկին ստանդարտը: ԱՄՆ-ն և իր դաշնակիցները երբեք Իրանին թույլ չեն տա միջուկային զենք մշակել: Ռեժիմը պետք է վերջ դնի միջուկային հավակնություններին և իր չարամիտ պահվածքին»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է NEWS.am-ը: