ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ` «ՍԵՎԱՆ ՍՏԱՐՏԱՓ ՍԱՄՄԻԹ 2019»-Ի ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ստարտափ էկոհամակարգի ամենասպասվող միջոցառումներից է, որն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը:
Ամերիաբանկը Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի Ինովացիոն գործընկերն էր:
Այս տարվա Սամմիթին առաջին անգամ կազմակերպված Firecode Marathone մրցույթի շրջանակում ևս, հանդես գալով որպես հովանավոր, Բանկը կազմակերպել էր «Ameriabank Challenge» մրցույթ մարաթոնի մասնակիցների համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին, և Սամմիթի փակման արարողության ժամանակ լավագույն ինովացիոն լուծում առաջարկած երկու ստարտափեր՝ Virtlo-ն և X-Tech-ը, շահեցին 1000 և 2000 ԱՄՆ դոլարի մրցանակներ:
Սամմիթի 7–օրյա հագեցած միջոցառումներին Ամերիաբանկն իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել նաև Camp Fire Talk-ին, որտեղ Բանկի խոսնակները զրուցեցին «Էլեկտրոնային առևտուրը բիզնեսում» և «Ինչպես UX-ը կարող է սպանել» թեմաների շուրջ, մասնակցեցին մենթորշիփի one to one սեսիային՝ հանդես գալով որպես մենթոր:
Ամերիաբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանում նման միջոցառման շարունակական կազմակերպումը, նման հարթակները հնարավորություն են տալիս երիտասարդներին բիզնես միջավայրում ներկայացնել իրենց նորարարական գաղափարները և ստանալ կառուցողական խորհուրդներ դրանց մրցակցային առավելությունների և հետագա զարգացման վերաբերյալ»:
«Շատ ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար կառույցներից մեկը՝ Ամերիաբանկը, միացել է սամմիթին որպես Ինովացիոն գործընկեր։ Մեր գործընկերների շնորհիվ է այս միջոցառումը դարձել հնարավոր և նրանց ներկայությունն է ոգևորում, որպեսզի մենք նորանոր միջոցառումներով և նախաձեռնություններով հանդես գանք»,-նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։
Բանկից նշում են, որ Սևան Ստարտափ Սամմիթը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, Սևանա լճի ափին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած ավելի քան 1000 ստարտափերից ընտրված շուրջ 100-ը մասնակցության հնարավորություն ստացան: Սամմիթի շրջանակում մասնակիցները ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները և ստացան կառուցողական խորհուրդներ իրենց ստարտափերի զարգացման, կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատեցին բիզնես աշխարհի հաջողակների հետ:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: