ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը Ստեփանակերտում իր ելույթի ընթացքում ներկայացրեց մինչև 2050 թվական երկրի զարգացման մի շարք մեգանպատակներ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի երկարատև զարգացման մեգանպատակների շուրջ, որոնք, մեր կարծիքով, պետք է համախմբեն մեր ազգային ներուժը, կենտրոնացնեն մեր ազգային ռեսուրսները՝ այդ նպատակներին հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Դրանից հետո նա ներկայացրեց նպատակադրումների աշխատանքային տարբերակը, որոնք պետք է լուծված լինեն մինչև 2050 թվականը։ «Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։ Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարցը և վերացնել աղքատությունը»,- հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքերով, Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր։ «15-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը։ Ունենալ 10 մլրդ ԱՄՆ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10.000 աշխատող ստարտափ։ 7-ապատկել միջին աշխատավարձը։ Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում»,- շարունակեց վարչապետը։ Նրա խոսքերով, խնդիր է դրված ունենալ աշխարհում լավագույն հետախուզական ծառայություններից մեկը։ «Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել։ Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել»,- հայտարարեց նա։ Վարչապետը հաղորդեց, որ ծրագրվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն մարդու, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության հաղթող։

«Նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը։ Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վե՛րջ»,- հայտարարեց Փաշինյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, սուպերվարչապետի հնչեցրած մեգանպատակներին շատերը հումորով վերաբերվեցին։ Եվ դա հասկանալի է։ Նախ, նախանշված խնդիրների իրականացման ժամկետը, ուղիղն ասենք, զվարճալի է։ Կոնկրետացնել, ընդ որում՝ այդչափ մանրակրկիտ, ամբողջ 30 տարվա համար նախատեսված նպատակները, դժվար թե համարձակվի աշխարհի որևէ կառավարություն։ Մերը, պարզվում է, կարող է։ Եվ պարզվում է, որ մեր կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է մեգանպատակների շուրջ, ուժերը չվատնելով մանր, սովորական խնդիրներ լուծելու վրա։ Երկրորդ, մեգանպատակների ցանկում նշվող թվերը թեև տպավորիչ են թվում, այդուհանդերձ զգացողություն է առաջանում, որ դրանք վերցված են օդից։ Օրինակ, ինչո՞ւ, այդ ի՞նչ հաշվարկի հիման վրա միջին աշխատավարձերը պետք է բարձրանան 7, այլ ոչ թե 8 անգամ։ Երրորդ, ցանկի բուն բովանդակությունը

Այս ամենը, իհարկե, զվարճալի է, այստեղ կարելի է հիշել իլֆ-պետրովյան Նյու Վասյուկին, հիշատակել ՀԱԿ ներկայացուցիչ, Փաշինյանի նախկին զինակից Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը, որը ոչ առանց հեգնանքի և միանգամայն տեղին նկատել է, որ մեգանպատակների ցանկում պակասում էր «երկրացիների առաջին գաղութի ստեղծումը Մարսի վրա»։ Բայց այդուհանդերձ կա հայրենակիցների որոշակի քանակ, որոնք լուրջ ընդունեցին Փաշինյանի խոսքերը։ Հենց նրանց համար էլ մեկ-երկու գդալ կուպր ավելացնենք կառավարության մեղրի տակառին

Ձեռնպահ մնանք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հեռանկարների, օլիմպիական ոսկե մեդալների և այլ բաների վերաբերյալ թերահավատությունից։ Ուշադրություն դարձնենք ավելի տաղտկալի խնդիրներին։ Օրինակ, ՀՆԱ-ի 15-ապատիկ աճի հարցին։ Նախևառաջ նշենք, որ ըստ Փաշինյանի վարկածի, 2050 թվականին ՀՆԱ-ն Հայաստանում հասած կլինի 186 միլիարդ դոլարի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում (նույն այդ վարկածով) երկրի բնակչությունը կհասնի 5 միլիոնի, ապա ստացվում է, որ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի ավելի քան 37 հազար դոլար։ Այժմ եկեք տեսնենք, թե աշխարհի որ երկրներում են արձանագրվել համանման ցուցանիշներ։ Ահա ուրեմն, 30 տարի անց Հայաստանը բնակչության ամեն շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով պետք է հասնի Էստոնիայի և Լիտվայի այսօրվա մակարդակին, իսկ ՀՆԱ-ով՝ Իրաքի, Ալժիրի, Ռումինիայի ներկայիս մակարդակին։ Ասենք ուղղակի, 30 տարվա հեռանկարում դա այնքան էլ գրավիչ նպատակ չէ։

Թեպետ, այստեղ շատ ավելի հետաքրքիր են այլ համեմատություններ, ասենք այսպես՝ ներհայկական-հետահայաց։ Օրինակ, անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ճիշտ այնքան, որքան պատրաստվում է այդ ցուցանիշը բարձրացնել Նիկոլ Փաշինյանը 30 տարում։ Այն է՝ 1993 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է 840 միլիոն դոլար, իսկ 2018-ին՝ 12 մլրդ 410 մլն։ Աճ ավելի քան 15 անգամ։ Այս, հետահայաց տեսանկյունից նայենք միջին աշխատավարձի աճի վերաբերյալ փաշինյանական կառավարության նպատակներին։ Ահա ուրեմն, վերջին 25 տարիներին դա Հայաստանում աճել է գրեթե 60 անգամ. 1993 թականին երկրում միջին աշխատավարձը կազմում էր 6 դոլար, իսկ 2018-ին՝ 357 դոլար։

Այսպիսի համեմատական վերլուծություն, իհարկե, կարելի է անցկացնել վարչապետի ներկայացրած նաև այլ թվերի վերաբերյալ։ Բայց դա, անկեղծ ասած, անօգուտ աշխատանք է, քանզի դրա արդյունքը պարզապես կդառնա լրացուցիչ հաստատումն այն բանի, որ իրականում տխրահռչակ մեգանպատակները (համենայն դեպս ցանկի մի մասը) պարզապես պետության զարգացման սովորական դինամիկան են։ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկի մտքով անգամ չի անցել այդ դինամիկան անվանել մեգանպատակ։ Եվ դա հասկանալի է. ի վերջո ամոթ է բացահայտ անհեթեթություններ բարբաջել։ Վերջիվերջո այդ ամենը լսում են ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս։ Լսում են լուրջ մարդիկ, որոնք հասկանում են, որ կախարդական փայտիկներ բնության մեջ գոյություն չունեն, որպեսզի ապահովեն Հայաստանի հավաքականի հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

Եվ վերջինը։ Չարժե թերագնահատել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցանկը։ Չէ՞ որ ըստ էության նա հնչեցրեց նոր ազգային օրակարգը, յուրօրինակ համազգային, հայությանը համախմբող գաղափարը։ Եվ այդ ցանկում չկա գլխավորը, այն, ինչը ավելի քան մեկ դար շարունակ միավորում է ողջ աշխարհի հայերին. Հայ դատը։ Դա, ըստ էության, դուրս է մղված մեր գերակայությունների կատեգորիայից։ Այսուհետ համախմբող գործոններ պետք է համարվեն ՀՆԱ-ն, զբոսաշրջության և աշխատավարձերի աճը, սթարթափներըՀամաձայնեք, այդ գաղափարների համախմբող ներուժը, մեղմ ասած, մեծ չէ։ Դե, և դժվար թե հնարավոր է ազգային կոնսենսուս կառուցել ՀՆԱ-ի աճի հիման վրա

Основная тема:
Теги: